ԳՊՀ-ն միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի պետական համալսարանը՝ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի անդամ

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) ընդառաջ՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (ԿՀԲԿ) ձևավորման պաշտոնական արարողությունը։

Բուհերի ղեկավարները ստորագրեցին ԿՀԲԿ-ի ստեղծումը պաշտոնապես ամրագրող փոխըմբռնման հուշագիրը։ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի ստորագրությամբ ԳՊՀ-ն ևս միացավ Կոալիցիային՝ հաստատելով իր մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանն ու բնապահպանական կրթության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններին։

Միջոցառման շրջանակում մեկնարկեց «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը, ինչպես նաև անցկացվեց ծրագրի շրջանակում նախատեսված «Վերապատրաստման ակադեմիայի» առաջին՝ 6-ժամյա դասընթացը։

«Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին Գորիսի պետական համալսարանի ուսանողական համակազմից մասնակցում են «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհիներ Ռուզան Սարդարյանը և Քնարիկ Հայրապետյանը, «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Մեժլումյանը և նույն մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԽ նախագահ Գարիկ Դալլաքյանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել