ԳՊՀ-ն հանդես եկավ T-GREEN ծրագրի միջազգային աշխատաժողովում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
119 Views

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ. դեկտեմբերի 1–5-ը Պորտուգալիայի Հանրապետության Պորտու քաղաքում՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, կայացավ ԵՄ-ի «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Մագիստրոսական կրթության փոխակերպում՝ հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի հերթական աշխատաժողովը՝ նվիրված ծրագրի գործընկեր բուհերում ներդրված մագիստրոսական ծրագրերի պիլոտային փորձարկման արդյունքների քննարկմանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ԵՄ-ի և ՀՀ գործընկեր համալսարանների, գիտահետազոտական և որակի ապահովման կառույցների, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների պատվիրակությունները։

Հանդիպմանը Գորիսի պետական համալսարանը ներկայացրին պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Անահիտ Բաղդասարյանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել