ԳՊՀ֊ում տեղի ունեցավ դասընթաց «Ստեղծագործական մտածելակերպ եւ խնդիրներ լուծելու հմտություններ» թեմայով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

📍 ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ
✅ Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի, ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Ստեղծագործական մտածելակերպ և խնդիրներ լուծելու հմտություններ» թեմայով։
👤Դասընթացը վարեց ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը:
Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների ստեղծագործական մտածողությունն ու խնդիրներ լուծելու հմտությունները, խթանել նորարար գաղափարների կիրառումը և բարձրացնել նրանց ինքնուրույն, քննադատական ու բազմակողմանի մտածողության մակարդակը։
📌 Մասնակիցները կատարեցին Էլիոթ Թորենսի ստեղծագործականության թեստը՝ պարզելու ստեղծագործական մտածողության մակարդակը և հասկանալու, թե ինչպես է ստեղծարար մտածողությունը նպաստում նոր գաղափարների առաջացմանն ու խնդիրների արդյունավետ լուծմանը։
🎯 Դասընթացավարն անդրադարձավ մտածողության տեսակներին, խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցումներին և գործիքներին («Lateral Thinking», «TRIZ», «SCAMPER»)` դրանց գործնական կիրառությունն ու արդյունավետությունը բացատրելով կոնկրետ օրինակներով: Մասնակիցները իրավիճակային առաջադրանքների միջոցով կիրառեցին ներկայացված մեթոդները՝ տեսական գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։
Վերջում ներկայացվեց «Fishbone diagram» գործիքը, որի միջոցով մասնակիցները սովորեցին բացահայտել խնդիրների հիմնական պատճառները և ներկայացնել համակարգված ձևով՝ բաժանելով դրանք ենթախնդիրների ու պատճառների։
Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Աղբյուրը https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid02n2zFfXyDv9cfu4wtX9bbRwHgW7wcYBCSk6sezm7fALMBzBbyjnBo1cax6pbeFvKnl

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել