Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաճախումներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ հեռակա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։
Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին տեղեկություններ ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին հաճախումների, 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքների մասին: Հաշվի առնելով ուսանողների կողմից ներկայացված դիմումները, ճանապարհների դժվարանցանելիությունը՝ ռեկտորատի որոշմամբ սահմանվեց երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հունվարի 22-ը ներառյալ։
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: