Դիտումների քանակը` 23
127 Views
Գորիսի պետական համալսարանում հեռավար ձևաչափով կայացել է «Կայուն զարգացում և գլոբալ մարտահրավերներ» առարկայի քննությունը՝ «Կայուն զարգացման տնտեսագիտությունև կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում։
Քննությունն անցկացրել է գործընկեր բուհի՝ Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Գայանե Աթոյանը։
Հիշեցնենք,որ այս համատեղ մագիստրոսական կրթական ծրագիրը ներդրվել է Գորիսի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցությամբ՝ Եվրոպական միության «Էրազմուս+»ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող T-GREEN («Մագիստրոսական կրթության փոխակերպում՝հանուն կանաչ և կայուն ապագայի») նախագծի շրջանակում։
Աղբյուրը․ https://www.facebook.com/photo?fbid=1464420158524024&set=pcb.1464420351857338