ԳՊՀ֊ում գումարվել է գիտական խորհուրդի նիստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորը շնորհավորեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գ.թ. Շահանե Բաղդասարյանին՝ դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ (հաստատված ՀՀ ԲԿԳԿ֊ի 13.11.2025 թ. որոշմամբ) և հանձնեց վկայականը։

📍 Օրակարգային հարցերը վերաբերում էին ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների, որակի գնահատման և ապահովման բաժնի՝ 2024-2025 ուստարվա գործունեության հաշվետվություններին և ընթացիկ այլ հարցերին:

📍 Լ. Աթաբեկյանը և Ս. Հայրապետյանը ներկայացրին ֆակուլտետների՝ 2024-2025 ուստարվա աշխատանքային գործունեության ամփոփ հաշվետվությունները, որոնք համապատասխան ընթացակարգով քննարկվել էին ֆակուլտետների խորհուրդներում: Ի գիտություն ընդունվեցին և դրական գնահատվեցին ֆակուլտետների՝ 2024-2025 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունները:

📍 Օրակարգի երրորդ հարցի շրջանակում ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Ս. Ալավերդյանը ներկայացրեց բաժնի՝ 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ըստ հիմնական ուղղությունների: Քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունվեց և դրական գնահատվեց բաժնի՝ 2024-2025 ուստարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունը:

📍 Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին, բակալավրի և մագիստրոսի մի շարք կրթական ծրագրերի ուսումնական պլանները նոր խմբագրությամբ հաստատելուն:

Աղբյուրը․ https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid0NQJMx54keyQnKFjQbvFLN4HmdsFuEwaptYCZW8M2EXXViBpVaZrbFgJcCLiRMkTkl

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել