ԳՊՀ֊ում բացվեց CompIIT թվային սենյակ-լաբորատորիան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2025-Ը ԳՊՀ-ՈՒՄ

✅️ Հոկտեմբերի 22-24-ը ԳՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ CompIIT (Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին) ծրագրի՝ «Միջազգային նախագծերի կառավարման ամառային դպրոցի» բացումը:

Հոկտեմբերի 22-ին գումարվեց Էրազմուս+ CompIIT ծրագրի՝ կոնսորցիումի անդամ բուհերի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև հետագա գործողությունները:

👥 Հոկտեմբերի 23-ին Էրազմուս+ «Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին» նախագծի շրջանակում բացվեց CompIIT թվային սենյակ-լաբորատորիան: Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողները, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ինժեներական տեխնոլոգիաների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների պատասխանատու Փիթեր Արրասը, Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր Կարստեն Վոլֆը, Հայաստանի եվրոպական համալսարանի արտաքին կապերի և միջազգայնացման գծով պրոռեկտոր, «CompIIT» Erasmus+ ծրագրի համակարգող Գոհար Ավետիսյանը, որակի ապահովման և կրթական բարեփոխումների դեպարտամենտի ղեկավար Կարինե Սարգսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միլենա Գևորգյանը, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը, գործատու-գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

📍ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար: Նա նշեց, որ թվային դարաշրջանում աշխատաշուկան շարունակաբար փոփոխվում է, ինչը ոչ միայն ստեղծում է զարգացման հնարավորություններ, այլև առաջադրում է նոր մարտահրավերներ` պահանջելով նոր հմտություններ և նորարարական զարգացումներին հարմարվելու պատրաստակամություն: Նա կարևորեց CompIIT թվային սենյակ-լաբորատորիայի բացումը՝ այն դիտարկելով որպես համալսարանի զարգացման նոր փուլ, որը կստեղծի գործնական համագործակցության, նորարարական գործունեության և ընդլայնված գործընկերային կապերի ձևավորման իրական հնարավորություններ։

💬Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ հավաստիացնելով, որ համալսարանի շարունակական զարգացումը, հաջող գործունեությունը հնարավոր է միայն նրանց ակտիվ համագործակցության շնորհիվ:

ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը կարևորեց թվային լաբորատորիայի ստեղծումը՝ շեշտելով, որ այն կդառնա կարևոր հարթակ՝ ուսանողների թվային հմտությունները զարգացնելու, դասախոսների հետ համատեղ նախագծեր իրականացնելու և համալսարանի ու գործատու համայնքի միջև արդյունավետ համագործակցություն ամրապնդելու համար։

Միջոցառման ընթացքում Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր Կարստեն Վոլֆը գործատու-գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում անցկացրեց՝ անդրադառնալով համալսարան-գործատու համագործակցության կարևորությանը։

ℹ️Միջոցառման շրջանակում համագործակցության հուշագրեր կնքվեցին Գորիսի պետական համալսարանի և «ՕգմենթԱր» և «Zealous» կազմակերպությունների միջև:

🔰 Այնուհետև դոկտոր Կարստեն Վոլֆը ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի, ուսանողների համար վարեց դասընթացներ՝ «Ինչպես իրականացնել միջազգային վիրտուալ նախագծեր», «Ճկուն կառավարում վիրտուալ նախագծային միջավայրերում» թեմաներով:

Դասընթացների ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Աղբյուրը․
https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid0tzBQprwdLj6f7QvcixLVECd98XjpPoduTZfgYGoSGeBuii4GDsGoLc6X9YGVTHwXl?rdid=nbEBliWoim7A4A0b#

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել