![]()
Դուալ կրթության նոր շունչ Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում
ԳՊԳՔ-ում կայացավ կարևոր հանդիպում-քննարկում քոլեջի II կուրսի ուսանողների համար, ովքեր 2025-2026 ուսումնական տարում առաջին անգամ կմիանան դուալ կրթության ծրագրին՝ որպես աշկերտներ գործընկեր կազմակերպություններում։
Հանդիպմանը մասնակցեցին քոլեջի առաջատար չորս մասնագիտությունների ուսանողները՝
Գյուղատնտեսության մեքենայացում
Ֆերմերային տնտեսության կազմակերպում
Անասնաբուժություն
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
Դասընթացի նպատակն էր զարգացնել ուսանողների հմտություններ՝ ապահովելով իրական արտադրական փորձ, ինքնուրույն խնդիրներ լուծելու և վստահ որոշումներ կայացնելու կարողություն, թիմային համագործակցություն և ապագա մասնագիտական կապերի ձևավորում։
Դասընթացը կազմակերպվեց ստեղծագործական և ինտերակտիվ մեթոդներով, որոնք ուսումը դարձրին ակտիվ, հետաքրքիր և ներգրավող։
Հանդիպումը համեմված էր III կուրսերի ուսանողների պատմություններով՝ իրենց դուալ կրթության անցած ճանապարհի, հաջողությունների և դժվարությունների մասին։ Նրանց փորձն ապացուցեց, որ դուալ կրթությունը ձևավորում է մտածող և գործող մասնագետներ։
Մթնոլորտը լի էր ակտիվությամբ, հետաքրքրությամբ և ոգեշնչող մտքերով։
Դուալ կրթությունը քոլեջում այլևս պարզապես ծրագիր չէ՝ այն իսկական կամուրջ է դեպի մասնագիտական կյանք։ ![]()