Գործադուլին հակընդեմ ԶՊՄԿ֊ն հրապարակել է աշխատավարձերի չափերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🇦🇲 Իրազեկում լրատվամիջոցներին

🇷🇺 Разъяснение для СМИ

📢 Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։

Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր.

❗ Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։

❗ 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

❗ Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։

❗ Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։

❗ Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։

Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք ընկերության որոշ հաստիքների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։

📍 Հարստացուցիչ ֆաբրիկա

Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի

🟢Ֆլոտատոր 399,470-594,099

🟢Փականագործ 329,918-580,003

🟢էլեկտրագազաեռակցող 359,856-609,491

📍 Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս

Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի

🟢Կոնվեյերավար 450,090-480,060

🟢էլեկտրագազաեռակցող 362,789-614,809

📍 Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ)

Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը)

🟢90 տոննա 1,140,151

🟢130 տոննա 1,372,247

🟢180 տոննա 1,672,215

🟢Ընդհանուր միջին 1,394,871

⚡ Բացի այդ՝

❗ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

❗Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։

❗ Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։

❗Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։

❗Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։

Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։

Լրացուցիչ՝

❗ Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։

❗ Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։

❗ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։

📌 «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։

📌 Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից։

————————————————————————–

📢 Как сообщалось ранее, в нарушение трудового законодательства Республики Армения и трудовых договоров, 31 января 2025 года, ряд работников ЗАО «ЗММК» не явились на работу, не приступили к своим трудовым обязанностям, либо оставили свое рабочее место с предъявлением ультимативных требований по нереалистичному повышению зарплат, чем саботировали трудовой процесс в Компании.

Принимая во внимание общественный резонанс, предоставляем некоторые важные факты и цифры:

❗ Считаем необходимым напомнить, что сотрудники компании и ранее организовывали протесты и несанкционированные забастовки с требованием повышения зарплаты, включая периоды до изменения состава акционеров и руководства компании, например в 2018 году.

❗ С сентября 2024 года, с целью институционализации принципов оплаты заработного труда, a также нивелирования социальных неравенств и обеспечения транспарентной системы оплаты труда, компания инициировала пересмотр зарплат, основываясь на стандарты отрасли и на объективные критерия.

❗ В рамках данных изменений, например, после пересмотра оплаты труда операторам погрузчиков и их помощникам (в октябре 2024 года) сдельная часть их зарплаты уже значительно выросла.

❗ В независимости от внедряемых с сентября изменений, считаем необходимым подчеркнуть, что и в данный момент средняя зарплата в компании ЗММК превышает все показатели в отрасли.

❗ Средняя заработная плата в Сюникской области вторая по величине после столицы, благодаря отрасли и главным образом ЗММК.

❗ Во избежание произвольных интерпретаций на тему действующих заработных плат, приведем некоторые примеры действующих окладов на комбинате (AMD -драм – минимальная-максимальная включая налоги).

📍 Обогатительная фабрика Действующая зарплата согласно разряду

🟢Флотатор 399,470-594,099

🟢Слесарь 329,918-580,003

🟢Электрогазосварщик 359,856-609,491

📍 Цех дробления и транспортировки руды Действующая зарплата согласно разряду

🟢Конвейерщик 450,090-480,060

🟢Электрогазосварщик 362,789-614,809

📍 Водители большегрузов на карьере оплачиваются по сдельной системе оплаты труда (км/рейс).

Месячная средняя зарплата включая налоги

🟢90т 1,140,151

🟢130т 1,372,247

🟢180т 1,672,215

🟢Итого в среднем 1,394,871

❗ Все сотрудники ЗММК (в том числе рабочие), и члены их семей, в том числе их родители, имеют медицинское страхование, а расходы, которые не компенсируются страховыми компаниями, финансируются за счет благотворительного фонда компании.

❗ Все сотрудники, используя предоставленные им законодательством дни на отпуск, могут пользоваться льготными или бесплатными путевками в дома отдыхов Армении и региона предоставляемым профсоюзом.

❗ Компания компенсирует учебные расходы сотрудников и их детей.

❗ Сотрудникам предоставляется бесплатный транспорт и питание.

❗ В рамках масштабных социальных проектов компания финансирует детские сады, спортивные кружки, медицинские учреждения, дом культуры, многочисленные мероприятия и сотни других социальных проектов

Так как за последний день зачинщиками протестов распространяется дезинформация о якобы «нищенских» зарплатах и плохих условиях компенсации труда, оставляем на объективную оценку общественности вышеуказанные цифры и информацию.

Также доводим до вашeго сведения:

❗ В незаконных действиях участвует не более 7-8% сотрудников компании.

❗ Профсоюз не поддерживает вышеуказанные действия, оценивая их неправомерными и не оценивает их в качестве забастовки.

❗ В интересах ЗАО «ЗММК» и подавляющего большинства работников ЗАО «ЗММК», Компания будет реализовывать свои права по привлечению нарушителей к дисциплинарной ответственности по всей строгости закона.

📌 В ЗАО ЗММК работает более 4,600 человек и трудоустройство в компании зачастую решает исключительно социальный вопрос в регионе, не всегда отражая реальные потребности в персонале компании. В отдел кадров ежедневно направляется огромное количество заявлений на прием на работу в условиях редких вакансий. Уверены, что большинство наших сотрудников ценят свою работу и отношение компании и они не должны страдать от действий некоторых безответственных подстрекателей.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել