Գորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2025 թվականի գործընթացը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🟩 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման 2025 թվականի գործընթացը

Գորիս համայնքի հարգելի’ բնակիչներ,

Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 100-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։

Գործընթացի կազմակերպման համար համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 865-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

👉 Ի՞նչ է մասնակցային բյուջետավորումը․

Սա մի հնարավորություն է, որի միջոցով յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակիչ կարող է ներկայացնել իր առաջարկը կամ գաղափարը՝ այն հարցի կամ խնդրի մասին, որը, իր կարծիքով, կարող է լուծել համայնքը։

Օրինակ՝ առաջարկել փողոցի բարեկարգում, խաղահրապարակի կամ լուսավորության համակարգի տեղադրում և այլն։

Համայնքը կուսումնասիրի բոլոր առաջարկները, և ընտրված լավագույն գաղափարներն կներառվեն համայնքային բյուջեում։

📩 Ինչպես ներկայացնել Ձեր առաջարկը․

Էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով Գորիս համայնքի պաշտոնական էլ. փոստին՝ gorismunicipality@gmail.com

,

Կամ թղթային տարբերակով՝ ներկայացնելով Գորիսի համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական նստավայր։

🗳️

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ նոյեմբերի 27֊ը։

Միացե՛ք համայնքի զարգացման գործին՝ ձեր գաղափարներով ու նախաձեռնություններով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել