Գորիսում տեղի կունենա «Այգեկութ» խաղողաքաղի ավանդական հայ ազգային տոնածեսը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Գորիսում տեղի կունենա «Այգեկութ» խաղողաքաղի ավանդական հայ ազգային տոնածեսը

«Արևի օրհնությամբ, հողի զորությամբ»

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Գորիսի Երկրագիտական թանգարանի հարակից տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա շրջանակում տեղի կունենա «Այգեկութ»՝ խաղողաքաղի ավանդական հայ ազգային տոնածեսը։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

• Ազգագրական երգ, պար և երաժշտական կատարումներ

• Ավանդական բառուբան և բեմադրություն

• Խաղողի ճմլման ավանդական ծեսը

• Այգեկութի տոնածիսական ուտեստի՝ հարիսայի մատուցում

• Ավանդական հայկական հագուստով լուսանկարվելու հնարավորություն՝ հնձանի հարևանությամբ գործող ֆոտոզոնայում:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու հայկական ավանդույթները, ազգային երգն ու պարը և մեր մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական միջոցառմանը՝ արժևորելու և սերունդներին փոխանցելու մեր ազգային արժեքները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել