Դիտումների քանակը` 47
Գորիս քաղաքում սկսվել են փողոցների գծանշման աշխատանքները։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող այս կարևոր գործընթացը միտված է բարելավելու քաղաքի երթևեկության անվտանգությունը և կարգավորելու տրանսպորտային հոսքերը։
Գծանշման աշխատանքները նախատեսված են քաղաքի տարբեր փողոցների համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հետիոտնային անցումների և խաչմերուկների նշագծմանը՝ բարձրացնելով նաև հետիոտների անվտանգության մակարդակը։
Աշխատանքներն իրականացվում են բարձրորակ, երկարատև և լուսաանդրադարձնող նյութերով, որոնք տեսանելի կլինեն նաև գիշերային ժամերին։