Գորիսում նոր սպորտդպրոց կկառուցվի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում նոր սպորտդպրոց կկառուցվի

Երեկ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ամերիկյան “Փարոս” հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Գորիսում նոր սպորտդպրոց կառուցելու հարցը։ Համայնքի ղեկավարը բարերարների հետ միասին այցելել է Սալ քար թաղամասից դեպի Քարահունջ տանող ճանապարհահատվածին գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել կառուցման աշխատանքներ։

Համայնքի ղեկավարը հյուրերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկայում համայնքը կներկայացնի նախագծման փաստաթղթերը, որից հետո համատեղ ֆոնդահայթայթում կարվի։

Սպորտդպրոցի կառուցումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային երիտասարդության համար։ Այն ոչ միայն նպաստելու է երեխաների առողջ ապրելակերպի ձևավորմանը, այլև կծառայի որպես կարևոր կենտրոն՝ տեղի պատանիներին փողոցից կտրելու և նրանց էներգիան ճիշտ ուղղորդելու համար։

Գորիսի համար այս ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն։ Այստեղ մեծացող երեխաները պետք է ոչ միայն առողջ լինեն, այլև ֆիզիկապես պատրաստված։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել