Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ժպտուն աչքեր» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հ․ Թումանյանի ծննդյան 156-ամյակին և Գիրք նվիրելու օրվան։
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի, Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտները, մշակույթի կենտրոնի ասմունքի խմբակի սաները Ամենայն հայոց բանաստեղծի կենսագրության, ստեղծագործական ուղու, հասարակական կյանքում ունեցած նշանակալի դերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնելուց հետո կարդացին հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից, ժողգործիքների համույթը ներկայացավ երաժշտական համարով, իսկ «Վահե Մելքոնյան պարային ստուդիայի» սաները՝ գեղեցիկ պարային կատարումներով։
Գիրք նվիրելու օրվա հետ կապված Գորիսի Կենտրոնական գրադարանին և մանկական գրադարաններին գրքեր նվիրեց Գորիսի համայնքապետարանը, իսկ միջոցառման մասնակից աշակերտները գրքեր նվեր ստացան գրադարանի կողմից։