Գորիսում մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար ընդունելությունը սկսված է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար ընդունելությունը սկսված է։

Կապանի մաթեմատիկայի խմբակը կազմակերպում է օլիմպիական մաթեմատիկայի անվճար դասընթացներ Սյունիքում։ Խմբակի դասերին երեխաները ուսուցանում են խորացված մաթեմատիկա, զարգացնում իրենց տրամաբանությունն ու մտավոր ունակությունները։

Խմբակի դասերին մասնակցելու համար գրանցվեք ընդունելության քննությանը ստորև բերված հղումով։

https://forms.gle/1mDr6KYCuy2DACkt8

Գրանցումը գործում է մինչև հունիսի 10-ը ներառյալ։ Ընդունելության քննությունը տեղի կունենա հունիսի 13-ին։ Լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ընդունելությունից 2 օր առաջ։

Խմբակը նախատեսված է 5-10-րդ դասարան փոխադրվող աշակերտների համար։ 5-8-րդ դասարանցիների դասերը կընթանան առկա, իսկ 9-10-րդ դասարանցիների համար՝ առցանց ձևաչափով։

Աշխատում ենք արդեն 5 տարի և մեր աշակերտները արդեն իսկ ռեկորդային արդյունքներ են ցույց տվել մաթեմատիկայի օլիմպիադաներում։ Այս տարի Սյունիքի մարզի երեխաները արձանագրել են Մաթեմատիկայի Հանրապեկան Օլիմպիադային ավելի լավ արդյունք քան մնացած բոլոր մարզերը միասին: Դասընթացներին մասնակցելով երեխաները ոչ միայն հնարավորություն են ստանում հաջողելու օլիմպիադաներում, այլև ձեռք են բերում գիտելիքներ, որոնք օգնելու են նրանց թե՛ բնագիտամաթեմատիկական ոլորտում հաջողելու հարցում, և թե՛ առհասարակ փոխելու են մտածողությունը ու սովորեցնելու համակարգված մոտենալ կյանքի խնդիրներին։ Նախկին օլիմպիականները հասուն կյանքում արձանագրում են մեծ հաջողություններ:

Խմբակի ընդունելությանը կարող են մասնակցել 5-10-րդ դասարան տեղափոխվող Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում ու շրջակա գյուղերում բնակվող աշակերտները։ Ընդունված աշակերտների համար դասերը անվճար են։

*խնդրում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել և հետևել նշված հրահանգներին։ Գրանցվել կարելի է մինչև հունիսի 10-ը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել