Գորիսում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում հինգ ուղղություններով․ տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքում լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվում հինգ ուղղություններով, ինչը նպաստում է քաղաքի ամենօրյա կառուցմանն ու բարեկարգմանը։ Այս աշխատանքների շրջանակում հիմնանորոգվում են փողոցներ, բարեկարգվում մայթեր՝ բնակիչների համար ստեղծելով հարմարավետ միջավայր։

Ծրագրերն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, որտեղ կառավարության ներդրումը կազմում է 55%, իսկ համայնքինը՝ 45%։ Համագործակցությունը թույլ է տալիս կյանքի կոչել մասշտաբային նախագծեր։

Կառավարության միջոցներով հիմնովին նորոգվում է նաև Վերշեն- Խոզնավար ռազմավարական նշանակության ճանապարհը։ Համայնքի կողմից վերակառուցվում են ճանապարհի ենթակառուցվածքները, ներառյալ՝ խմելու ջրագիծը, կոյուղու և ոռոգման ջրագծերը։ Այս աշխատանքները համայնքն իրակամացնում է՝ R2D ծրագրի աջակցությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել