Թշնամու հետ բանակցե՞լ են Գորիսում ․ Վաչե Մկրտչյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՐԻՍՈԻՄ ԲԱՆԱԿՑՈՒ՞Մ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ

Հոկտեմբերի 1-ին՝ Շաքիում զինված ադրբեջանցին ներխուժում է հայ ընտանիքի տուն, կրակում ու վիրավորում մորը։ Հոկտեմբերի 8-ին՝ Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են համագործակցության տեխնիկական հարցեր։

Համագործակցությո՞ւն։ Բայց ո՞ւր է սեփական ժողովրդի անվտանգության ու արժանապատվության հանդեպ նույնքան հետևողական վերաբերմունքը։

Գորիսի իշխանությունները նախընտրական պայքարի մեջ են։ Սյունիքի մարզպետի հրապարակային դիրքորոշումը Շաքիի դեպքի վերաբերյալ որտե՞ղ է։ Ո՞վ է պատասխան տալու մարդկանց մտահոգություններին։

Խաղաղությունը չի կարող նշանակել լռություն։ Համագործակցությունը չի կարող նշանակել մոռացություն։ Իսկ Սյունիքի ժողովուրդը չի կարող իր իշխանությունների համար միայն ընտրությունների ժամանակ հիշվող հանրություն լինել։

Սյունիքը քար չէ, մարդ է։ Եվ այդ մարդն արժանի է հարգանքի, անվտանգության ու պատասխանների։

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել