Գորիսում ամփոփվեց Սյունիքի մարզի ձմեռային զորակոչը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՐԻՍՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հայոց Ազգային բանակի կազմավորման օրը Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրերի բնակիչների համար կրկնակի տոն էր. այդ օրը կայացան նրանց նորակոչիկ որդիների ու եղբայրների բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունները: Հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, սյունեցի նորակոչիկները պետության կայացման գործում բանակի դերի կարևորության գիտակցումով, Գորիսում մասնակցեցին Սյունիքի մարզի ձմեռային զորակոչի ամփոփմանը: Ի դեպ, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, Սյունիքի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանը նոր լավ ավանդույթի սկիզբ է դրել՝ նորակոչիկի բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհելը չպետք է լինի միայն առաջին զորակոչի «մենաշնորհը»: Նրա նախաձեռնությամբ, ամեն զորակոչի ժամանակ Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրիի զինկոմիսարիատների զինծառայողների մասնակցությամբ, տեղի մշակույթի կենտրոնների հետ համագործակցությամբ, հայրենասիրական երաժշտության հնչյունների ներքո, տեղի են ունենում նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողություններ, որտեղ ելույթներ են ունենում Սյունիքի զինկոմը, հոգևորականներ, պահեստազորայիններ, մտավորականներ, նորակոչիկների հարազատներ: Մեծ բազմության առաջ հնչեցվող խոսքն ուսանելի և ազդու է՝ հայ երիտասարդը ծառայելով հայկական բանակում, պատվախնդրորեն կատարելով իր զինվորական պարտականությունները, իր մեծ ներդրումն է ունենում բանակաշինության գործում, կատարում երկրի անվտանգության ապահովմանն ու հզորազմանն ուղղված գիտակից, վճռական քայլեր…

Մշակութային միջոցառումների կազմակերպիչ Նելլի Արզումանյանը, ով յուրաքանչյուր միջոցառմանը ներկայանում է նոր ասելիքով, այս անգամ շեշտը դրեց բանակ զորակոչվող հայորդիների նժդեհյան ոգով հայրենասիրական դաստիարակության, բանակ, պետություն և երկիր կառուցելու բարձր գիտակցականության, դրանում յուրաքանչյուրի ունենալիք լուրջ դերակատարության վրա:

Սյունիքի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանը նորակոչիկներին շնորհավորեց Հայրենիքի պաշտպանի դժվարին, բայց պատասխանատու դերը ստանձնելու համար, նրանց մաղթեց բարի ծառայություն, բարի վերադարձ: Նա նաև նկատելով իր ելույթի ընթացքում բանակ զորակոչվող որդիների հրաժեշտից առաջ ծնողների թաց աչքերին, ասաց, որ հուզմունքը նաև տղամարդու համար է, բայց բոլորս պետք է արժանապատվորեն, բարձր գիտակցումով բանակ ճանապարհենք մեր որդիներին: Նա նաև ծնողներին հորդորեց իրենց զավակների ծառայության ընթացքում անհրաժեշտության դեպքում դիմել իրեն ցանկացած հարցով, որը իր լիազորությունների սահմաններում, անպայման դրական լուծում կստանա:

Նորակոչիկ Մհեր Մինասյանի պապը՝ Գագիկ Պողոսյանը բանակ մեկնողներին իբրև՝ հայրական խրատ, բարի խորհուրդներ տվեց, մաղթեց, որ նրանք գերազանց ծառայություն իրականացնեն և բարով վերադառնան հարազատ օջախներ:

Հարազատների հետ հրաժեշտից հետո ավտոբուսում նորակոչիկները իմ բարի ծառայության բարեմաղթանքին ի պատասխան, վեր պարզած բռունցեցին ձեռքերը՝ ի նշան հայի հզոր կամքի, հոգու ու հավատքի: Նրանց լուսավոր հայացքները հավաստում էին՝ միասին շատ բաների կհասնենք:

Վաչե Մկրտչյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել