Դիտումների քանակը` 17
Քաղաքի փողոցները՝ ավելի կազմակերպված ու անվտանգ
Գորիսում ամեն տարի իրականացվում են ճանապարհային գծանշումների թարմացման աշխատանքներ՝ երթևեկության կազմակերպվածությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասային թաղամասերում՝ հնարավորինս ընդգրկելով քաղաքի տարբեր հատվածները։
Թարմացված գծանշումները հստակեցնում են երթևեկության գոտիները, կայանման հատվածներն ու ճանապարհային կարգավորումները՝ օգնելով վարորդներին և հետիոտներին ավելի ճիշտ կողմնորոշվել։
Ճանապարհային գծանշումների պարբերական թարմացումը քաղաքի բարեկարգման կարևոր բաղադրիչներից է․ այն նպաստում է երթևեկության կարգապահությանը, փողոցների կոկիկ տեսքին և, ամենակարևորը, վարորդների ու հետիոտների անվտանգությանը։