Գորիսի պարատոնները՝ ազգային մշակույթի պահապանները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հուսով եմ՝ լսել եք Գորիսում ավանդույթ դարձած պարատոների մասին։

Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այն տեղի ունեցած եւ տեղի ունեցող ԱՄԵՆԱԱԶԳԱՅԻՆ նախաձեռնություններից մեկն է։

Այն կարելի է համարել ոչ միայն միջոցառում, այլ ազգային ինքնության պահպանման և տարածման կարևորագույն շարժում։

Շուրջ 100 երիտասարդ կազմում է այս նախաձեռնության անբաժան մասը։

Սակայն այս թիվը դեռևս չափազանց փոքր է, ինչը վկայում է այն մասին, որ մեր համայնքում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ շարունակական ջանքեր են անհրաժեշտ։

Ազգային պարը պետք է ոչ միայն սիրված, այլև նորաձև դառնա։ Այն չպետք է սահմանափակվի մենթալիտետով, սեռով կամ տարիքով, այլ պետք է դառնա համընդհանուր եւ համահայկական արժեք։

Սա շարժում է, որը միտված է ամրապնդելու մեր ազգային ինքնությունը, լինի դա պարով, երաժշտությամբ, հագուստով կամ ցանկացած այլ մշակութային տարրով։

Հ. Գ

Խմբում մշտապես հրապարակում եմ միջոցառումների ընթացքից տեսանյութեր, ինչպես նաև պարատոնների անցկացման ամսաթվերն ու ժամերը։ Անպայման հետեւեք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել