Դիտումների քանակը` 27
Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի 50 մարզիկներ ստացել են նոր մարզահագուստ
Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի 50 սաների տրամադրվել է նոր սպորտային հագուստ։
Նվիրատվությունը կատարվել է գորիսեցի բարերարի կողմից։
Մարզահագուստը բաշխվել է ըստ մարզաձևերի և տարիքային խմբերի՝ ընդգրկելով դպրոցի տարբեր խմբեր։ Սա աջակցության առաջին փուլն է. առաջիկայում նախատեսվում է մարզադպրոցին փոխանցել ևս 50 միավոր հագուստ։
Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բարերարին ցուցաբերած աջակցության համար. նման նախաձեռնությունները նպաստում են մարզումների պատշաճ կազմակերպմանը։