Գորիսի համայնքապետարանը վերականգնում է Ներքին Խնձորեսկի ճանապարհը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

Գորիսի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել դեպի Ներքին Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհի մաքրման և անցանելիության ապահովման աշխատանքներին՝ վերջին հեղեղումների հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։

Համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանն այցելել է աշխատանքների իրականացման վայր՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու և մաքրման գործընթացին հետևելու համար:

Մեր առաջնահերթություններից է ապահովել համայնքի բոլոր բնակավայրերի հասանելիությունը:

Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:

Գորիսի համայնքապետարանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ Ներքին Խնձորեսկի և համայնքի այլ բնակավայրերի ճանապարհների պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով բնակիչների կենսապայմանների բարելավմանը և սոցիալ-տնտեսական կապերի զարգացմանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել