Շնորհակալություն երկարամյա ծառայության համար
Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Արմեն Սարգսյանը երկար տարիներ մասնագիտական գիտելիքով ու նվիրվածությամբ ծառայել է համայնքին։ Նրա տարիների աշխատանքը բարձր գնահատվեց համայնքի ղեկավարի կողմից․ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունից շնորհակալագիր հանձնեց Սարգսյանին՝ մատուցած ծառայությունների համար։
Համայնքապետարանում ավանդույթ է դարձել շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտական կարողություններն ու ջանքերը ներդրել են համայնքի զարգացման գործում։ Թոշակի անցնող փորձառու կադրերը ոչ միայն արժանի հանգստի են գնում, այլև իրենց տեղը զիջում են երիտասարդներին՝ պատրաստակամ լինելով փոխանցելու տարիների ընթացքում կուտակած արժեքավոր փորձը։