Գորիսում կան մարդիկ, որոնց անունը չես տեսնի պաստառների վրայ, բայց կտեսնես շատ լաւ գործերի յետեւում։
Շահէն Զէյթունցեանն այդ մարդկանցից է։
Նրա համար Գորիսի երիտասարդութիւնը վերացական խօսք չէ։
Նրա ցանկութիւնն է, որ մեր քաղաքի երեխաները մեծանան կրթուած
, նպատակասլաց
, հոգատար
եւ լաւ քաղաքացի, եւ այդ ցանկութեամբ էլ նա կանգնել է եւ կանգնում է ամենատարբեր կրթական, մշակութային եւ երիտասարդական նախաձեռնութիւնների կողքին։
Այս անգամ նրա եւ «ՀԵԼԻ» ընկերութեան աջակցութիւնն ստացան «Դաւիթբէկեան խաղեր» ռազմամարզական եւ ինտելեկտուալ փառատօնին մասնակցող Գորիսի երեք թիմերը՝ 30 պատանի։
Մէկ ամիս նրանք մրցում էին Սիւնիքի եւ ամբողջ Հայաստանի իրենց հասակակիցների հետ՝ ուժով, գիտելիքով, դիմացկունութեամբ։ Սովորեցին յաղթել եւ պարտուել որպէս թիմ, պատասխանատու լինել կողքինի համար, չհանձնուել, երբ դժուար է։ Եւ ամենակարեւորը՝ զգացին, որ Գորիսը ներկայացնելը պատիւ է, որը պէտք է վաստակել։
Այդպիսի մարդիկ քաղաքում շատ չեն, եւ կարեւոր ենք համարում նրանց մասին բարձրաձայնել։
Շնորհակալութիւն, պարոն Զէյթունցեան։