Գորիսի թիվ 2 դպրոցի աշակերտները՝ համայնքի զարգացման գործում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՀԱՄԱՅՆՔ-ԴՊՐՈՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի մի խումբ սովորողներ համադպրոցական բնապահպանական ծրագրի շրջանակում հանդիպեցին Գորիսի համայնքապետ Arush Arushanyan/ Առուշ Առուշանյանի հետ, ներկայացրին նախագծի բովանդակային և գործնական կողմերը, խոսեցին ծրագրի հավանական միտումների, ակնկալվող վերջնարդյունքի և սովորողների բոլոր շերտերի ընդգրկմամբ նախագծի իրականացման քայլաշարի մասին։

Համայնքապետը ողջունեց սովորողների նախաձեռնողականությունը, խոստացավ բոլոր հարցերում լինել հուսալի լծակ և աջակցող կողմ։

Համայնքին վերաբերող խնդիրների շուրջ քննարկումն ավարտվեց որևէ տարածքի մաքրության կազմակերպումը, իրականացումը և ապահովումը դպրոցի սովորողներին վստահելու առաջարկությամբ։

Դպրոցի տնօրենությունն ու սովորողները շնորհակալություն են հայտնում պրն. Առուշ Առուշանյանին՝ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։

Ի՛ ԳՈՐԾ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել