Մեր «Դեպի Ջերմուկ 2» միջոցառման ամենատպավորիչ, հիշվող ու հուզումնաշատ պահերից մեկը` «Լավագույն երիտասարդական գաղափար» մրցույթն է, որի ժամանակ տարբեր համայնքների երիտասարդներ ու նախաձեռնող խմբեր գրում են իրեց համայնքում խնդիր լուծելու համար դրամաշնորհային ծրագիր:
Այս տարի դրամաշնորհի առաջին փուլին դիմել էր 20 երիտասարդական կենտրոն և նախաձեռնող խմբեր, որոնցից եզրափակիչ փուլ էր անցել 5 խումբ։ Նրանք արդեն իսկ միջոցառման ժամանակ մեծ լսարանի առաջ ներկայացրեցին իրենց գաղափարները:
Հանդիսատեսի քվերակության արդյունքում հաղթող ճանաչվեց Գորիսի երիտասարդների կողմից ներկայացված «Քայլing» ծրագիրը, որը իրենից ներկայացնում էր արշավական ակումբի ստեղծում:
Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին ու մաղթում նորանոր ձեռքբերումներ, ու որ երբեք չհանձնվեն ու ավելի մոտիվացված շարժվեն իրենց նպատակների հետևից:
Դրամաշնորհի տպավորիչ պահերով կիսվում ենք Ձեր հետ: