Մայրաքաղաքային կլինիկաներում լյարդի էխինոկոկկոզ հիվանդության եռակի վիրահատությունից հետո Գորիսի ԲԿ֊ում կատարվեց էխինոկոկկային բշտերի ամբողջական հեռացում
Օրեր առաջ Գորիսի ԲԿ էր դիմել Գորիսի բնակիչ, 62 ամյա Ա.Բ.֊ն` գանգատվելով էպիգաստրալ և աջ թուլակողի շրջանում պարբերաբար դիտվող ցավերից, ծանրության զգացողությունից և սրտխառնոցից։
Անամնեզում նշում էր մայրաքաղաքային տարբեր կլինիկաներում կատարված լյարդի էխինոկոկկոզ հիվանդության հետևանքով տարած եռակի վիրահատություն։
Կատարված օբյեկտիվ, սոնոգրաֆիկ և ՀՇ հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվեց հիվանդության կրկնություն` մասնավորապես լյարդի և լայնական հաստ աղու փայծաղային անկյան էխինոկոկկային բշտեր` էխինոկոկկոզ։
Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Նարեկ Թունյանի կողմից (ասիստենտ Դավիթ Երիցյան, անեսթեզիոլոգ Աիդա Էլյազյան) կատարվեց լապարոտոմիա, էխինոկոկէկտոմիա, լայնական հաստ աղու փայծաղային անկյան էխինոկկոկային բշտերի ամբողջական հեռացում, որովայնի խոռոչի սանացիա, դրենավորում։
Մեկ շաբաթ հետո բուժառուն դուրս է գրվել լավացումով։