Գորիսի ԲԿ֊ն համալրվել է նյարդաբանական հետազոտության կարևոր սարքով
Սիրելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք,որ Գորիսի ԲԿ֊ն համալրվել է
էլեկտրոնեյրոմիոգրաֆ(ԷՆՄԳ) սարքով, որը գործիքային հետազոտության ժամանակից մեթոդ է։ Այն լայն կիրառում ունի ծայրամասային նյարդային համակարգի, նյադամկանային հիվանդությունների ախտորոշման մեջ։
ԷՆՄԳ֊ն օգնում է ախտորոշել հետևյալ պաթոլոգիաները
Նեյրոպաթիաներ/պոլինեյրոպաթիաներ
Թունելային համախտանիշներ
Միասթենիա Գրավիս
Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ
Ռադիկուլոպաթիաներ
Միոտոնիաներ
Միոդիստրոֆիաներ
Միոզիտներ
Նյարդերի բորբոքային և հետվնասվածքային ախտահանումներ
և այլ նյարդամկանային հիվանդություններ։
ԷՆՄԳ իրականացվում է,եթե առկա են հետևյալ գանգատները`
Վերջույթների թմրածություն կամ թուլություն
Մկանների ակամա կծկումներ
Մկանային հոգնածություն
Մկանային զանգվածի նվազում
Վերջույթներում անհասկանալի տհաճ զգացողություն և ցավ
Հետազոտության տևողությունը կազմում է 20֊60 րոպե, իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։
Հարցերի և հերթագրման համար աշխատանքային օրերին զանգահարել բժշկուհի Մերի Ասատրյանին 098333151 հեռախոսահամարով։