Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ռեաբիլիտոլոգ Մարինե Մելքոնյանը ընդունելություն և հետազոտություն կանցկացնի Քարահունջ գյուղում։
Այսօր` դեկտեմբերի 12֊ին, ժամը 9֊ից 15֊ը Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ռեաբիլիտոլոգ Մարինե Մելքոնյանը ընդունելություն և հետազոտություն կանցկացնի Գորիս համայնքի Քարահունջ գյուղում։
Մարինե Մելքոնյանին կարող են դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքում՝
Ողնաշարի հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, պրոթրուզիա, ճողվածք, սկոլիոզ և այլն
Նյարդամկանային հիվանդություններ՝ ցրված սկլերոզ, պարկինսոն, միալգիա, նևրալգիա, միասթենիա, պլեքսիտ և այլն
Հետինսուլտային վիճակներ՝ վերջույթների պարեզ, պլեգիա և այլն
Հենաշարժական հիվանդություններ՝ արթրոզ, արթրիտ, ռադիկուլիտ, սինովիտ, տենդինիտ, կոնտրակտուրաներ և այլն
Խրոնիկ տոնզիլլիտ, հայմորիտ, բրոնխիտ, կարպալ թունելի սինդրոմ, հարթաթաթություն, կրնկախիթ և այլն։
Այն գործում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ անվճար` ապահովագրական ծառայությունների, պետպատվերի շրջանակում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 077-74-42-23