Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ռեաբիլիտոլոգը Ակ. Բակունցի անվան թիվ 1 դպրոցում աշակերտների առողջական վիճակի ստուգումներ է իրականացնում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ-ի բժիշկ-ռեաբիլիտոլոգ Մարինե Մելքոնյանը, ով համակարգում է պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտիկ և կինեզիոթերապևտիկ ծառայությունները, ստուգումներ է իրականացնում Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում։ Կրթարանի 80֊ից ավելի սան արդեն բուժզննում է անցել` առաջնահերթ ողնաշարի տարբեր խնդիրների հայտնաբերման նպատակով։

Երեխաների և դեռահասների մոտ բժշկուհին հիմնականում հայտնաբերել է կեցվածքի տարբեր շեղումներ և հարթաթաթություն։ Մասնագետը բոլորին խորհուրդ է տալիս անցնել զննում և ժամանակին սկսել բուժումը, իսկ

հայտնաբերված խնդիրների և դրանց լուծման ճիշտ ուղիների մասին տեղեկացվել է ծնողներին։

Հիշեցնենք, որ Գորիսի ԲԿ-ն վերջերս է համալրվել բժիշկ-ռեաբիլիտոլոգով (վերականգնողաբան) և բուժառուները Մարինե Մելքոնյանին կարող են դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքում՝

✅️ Ողնաշարի հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, պրոթրուզիա, ճողվածք, սկոլիոզ և այլն

✅️ Նյարդամկանային հիվանդություններ՝ ցրված սկլերոզ, պարկինսոն, միալգիա, նևրալգիա, միասթենիա, պլեքսիտ և այլն

✅️ Հետինսուլտային վիճակներ՝ վերջույթների պարեզ, պլեգիա և այլն

✅️ Հենաշարժական հիվանդություններ՝ արթրոզ, արթրիտ, ռադիկուլիտ, սինովիտ, տենդինիտ, կոնտրակտուրաներ և այլն

✅️ Խրոնիկ տոնզիլլիտ, հայմորիտ, բրոնխիտ, կարպալ թունելի սինդրոմ, հարթաթաթություն, կրնկախիթ և այլն։

Այն գործում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ անվճար` ապահովագրական ծառայությունների, պետպատվերի շրջանակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 077-74-42-23

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել