Գորիսի ԲԿ-ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը
Աննա Հայրապետյան
Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ-լաբորանտ Աննա Հայրապետյանը Երևանում մասնակցել է Stago Scientific Day գիտական հանդիպմանը։
Միջոցառման ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետների հետ քննարկվել են ժամանակակից հեմոստազի առանցքային հարցերը, նորագույն մոտեցումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների դերը հիմնավորված կլինիկական որոշումների կայացման գործում։
Մասնագիտական այս հարթակը հնարավորություն է ընձեռել փոխանակելու գիտական փորձը, ծանոթանալու ոլորտի արդի մոտեցումներին և ամրապնդելու լաբորատոր ու կլինիկական մասնագետների միջև համագործակցությունը։
Գորիսի բժշկական կենտրոնը, կարևորելով բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավումը, հետևողականորեն աջակցում է բուժանձնակազմի մասնագիտական զարգացմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանը։