Գորիսի ԲԿ֊ում իրականացվում է լազերային քարափշրում` վերջին սերնդի սարքավորմամբ
69֊ամյա Ա. Բ֊ն Գորիսի ԲԿ Է դիմել գոտկային շրջանի սուր ցավերով։ Լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո ախտորոշվել է աջակողմյան երիկամային խիթ, միզաքարային հիվանդություն, աջ միզածորանի միջին երրորդի 1սմ քար։
Բժիշկ֊ուրոլոգ Լևիկ Հովհաննիսյանի կողմից կատարվել է աջ միզածորանի ստենտավորում։ Մեկ շաբաթ անց կատարվել է միզածորանի քարի լազերային փշրում և դուրս բերում։
Բուժառուն դուրս է գրվել հաջորդ օրը` լավացումով։
Գորիսի ԲԿ ում քարափշրումն իրականացվում է ոսկե ստանդարտ համարվող լազերային ժամանակակից սարքավորմամբ և բարձրակարգ մասնագետի կողմից։
Պացիենտները բժիշկ֊ուրոլոգ Լևիկ Հովհաննիսյանին կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարով.
096 098֊000
Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։