Գորիսի ԲԿ֊ի սրտաբան, թերապևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանի ուղերձը Սրտի համաշխարհային օրվա առթիվ
հարգելի՛ գործընկերներ և իմ շատ
սիրելի բուժառուներ
Սրտի համաշխարհային օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Այս օրը պատգամ ունի. այն հիշեցնում է մեզ, որ ամենաթանկ նվերը դա մեր սիրտն է։
Սիրտն է, որ մեզ տալիս է կյանքի ռիթմ, ուժ և ոգեշնչում է ապրել, սիրել ու պայքարել։
Այս օրն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու առողջությունը, որպես որակյալ կյանքի բացարձակ արժեք։
Կարևորելով առողջ կյանքն ու օգտվելով առիթից ուզում եմ առանձնացնել մի քանի կարևոր խորհուրդներ և հիշեցնել, որ սրտի հիվանդությունների մեծ մասը կարելի է կանխարգելել։
Ճիշտ սնվեք, վարեք առողջ կենսակերպ, կանոնավոր շարժվեք և մի անտեսեք կանխարգելիչ բժշկական հետազոտությունները, որոնք ունակ են երկար տարիներ պահպանելու կյանքի որակը։
Որպես սրտաբան՝ իմ ամենամեծ ձգտումն այն է, որ մեր ժողովուրդը ապրի առողջ սրտով, ուժեղ կամքով ու խաղաղ հոգով։
Մենք` բժիշկներս, մեր առաքելությունն ենք համարում աջակցել յուրաքանչյուրին, բայց իրական առողջության բանալին ձեր ձեռքերում է։ Ձեր յուրաքանչյուր փոքր քայլը՝ հրաժարումը ծխախոտից, առողջ սննդի ընտրությունը, քայլքը կամ ժպիտը, դառնում են մեծ ներդրում ձեր սրտի երկար կյանքում։
Թող այս օրը դառնա ոչ միայն տոն, այլև նոր սկիզբ հոգատարության, սիրո և առողջ ապրելակերպի ճանապարհին։
Թող յուրաքանչյուր սիրտ բաբախի սիրով, հավատով և կյանքով լցված։
Սրտաբանի ամենաջերմ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։