Գորիսը նշում է Հրանտ Բաղդագյուլյանի 75-ամյակը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
144 Views

Բոլորին, բոլորին, բոլորին

Հրանտ Բաղդագյուլյանի 75-ամյակը նշանավորելու համար որոշել ենք Արվեստանոցից դուրս բերել արվեստը և մոտեցնել հնարավորինս շատ մարդկանց՝ մեկ երեկո Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հավաքելով գրականության, թատրոնի, երաժշտության, կավագործության շուրջ… Չէ՞ որ Հրանտ Բաղդագյուլյանը միայն բրուտագործ չէր, այլ նաև գրող, դերասան և էլի շատ արվեստների սիրահար։

Դեկտեմբեր 7՝ Ժամը 17:00 Գորիսի պետական դրամատիկական թատրոն։ Մուտքը՝ ազատ

«Անձրևոտ օր» ներկայացման առաջնախաղ

Ներկայացումը ստեղծվել է ռեժիսոր Ասյա Սիրեկանյանի կողմից՝ Հրանտ Բաղդագյուլյանի «Անձրևոտ օր» պատմվածքի հիման վրա։ Այս օրը կունենաք հնարավորություն գնալ դեպի անցյալ՝ հիշողությունների, Գորիսի մառախլապատ փողոցների, ներքին մենախոսությունների աշխարհ։

«Անձրևոտ օր» արձակի մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն

Երեկոյի ընթացքում կկայանա նաև Հրանտ Բաղդագյուլյանի 75-ամյակին նվիրված արձակի մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնման արարողությունը։ Շուտով նաև հնարավորություն կունենաք ծանոթանալու մրցույթին ուղարկված լավագույն աշխատանքներին։

Սևադա Համբարչյան. մենահամերգ

Երեկոն կեզրափակի «Կաթիլ» խմբի անդամ գորիսեցի Սևադա Համբարչյանը լայն հանրությանը մինչ օրս չներկայացված գործերով. համոզված ենք, որ երեկոյի ավարտը յուրօրինակ փորձառություն և հոգին մաքրելու բացառիկ հնարավորություն է լինելու։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել