Գորիսը հավակնում է դառնալ աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսը հավակնում է դառնալ աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդիպել է կոմունալ ծառայության աշխատակիցների հետ՝ ներկայացնելով քաղաքի մաքրության ապահովման նոր չափանիշները։

Թեև Գորիսն արդեն իսկ համարվում է Հայաստանի ամենամաքուր քաղաքներից մեկը, սակայն նոր նշաձողն ավելի բարձր է. Գորիսը պետք է դառնա աշխարհի ամենամաքուր և կանաչ համայնքներից մեկը։ Այս նպատակի իրագործման համար մշակվել է նոր աշխատանքային համակարգ՝ ըստ թաղամասերի բաժանումով, որտեղ յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է կոնկրետ տարածքի իդեալական մաքրության համար։

Վերջին տարիներին էականորեն բարձրացվել են կոմունալ ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։ 2017 թվականի 50,000 ՀՀ դրամ աշխատավարձը ներկայումս հասել է 214,000 դրամի։

Համայնքի ղեկավարը նշել է, որ բարեխիղճ աշխատակիցները կշարունակեն խրախուսվել, իսկ անբարեխիղճ վերաբերմունքը կհանգեցնի աշխատանքից ազատման։

Նոր աշխատաոճի ներդրումը ևս մեկ քայլ է Գորիսը՝ որպես հարմարավետ, զբոսաշրջային և մշակութային կենտրոն, ավելի գրավիչ և հյուրընկալ դարձնելու ճանապարհին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել