Գորիսը հավակնում է դառնալ ամենականաչ և ամենամաքուր քաղաքներից մեկը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսը հավակնում է դառնալ ամենականաչ և ամենամաքուր քաղաքներից մեկը, և այդ տեսլականն արդեն իրականություն է դառնում:

Բոլորի աչքի առաջ փոխվում է Գորիսը: 2017թ.-ից սկսած, յուրաքանչյուր տարի հազարավոր ծառեր և մշտադալար թփեր են տնկվում: Սա մեծ ջանքերի և աշխատանքի արդյունք է, բայց դեռ միայն սկիզբն է: Քաղաքում նաև արևադարձային ծառատեսակներ են տնկվում: Արդեն իսկ ունենք բարձր կպչողականության ապահովման փորձ, ուստի կարևորում ենք, որպեսզի ձմռան սեզոնին ևս քաղաքը կանաչ լինի:

Այս ձեռքբերումը պահպանելու համար կարևոր է նաև յուրաքանչյուր բնակչի աջակցությունը: Խնամելով և ջրելով տնկված ծառերը՝ մեծ աջակցություն է ցուցաբերվում մեկնարկած նախաձեռնությանը:

Սիրելի բնակիչներ, խնդրում ենք հոգատար լինել և ջրել ձեր տների մերձակայքում տնկված ծառերը: Չսպասեք միայն համայնքապետարանի աշխատակիցներին, քանի որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել ու զարգացնել մեր քաղաքի կանաչ տարածքները:

Գորիսի կանաչապատումը բոլորիս ընդհանուր գործն է: Մենք արդեն տեսանելի արդյունքների ենք հասել և պետք է շարունակենք միասին:

Մեր նպատակն է ունենալ քաղաք, որը հարմարավետ է նախ և առաջ բնակիչների համար, և ապա նաև գրավիչ՝ մեր հյուրերի համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել