Դիտումների քանակը` 30
Գորիսը՝ Հայ-Ֆրանսիական Համագործակցության Կենտրոնում
Գորիս քաղաքը այս օրերին դարձել է հայ-ֆրանսիական ակտիվ երկխոսության և գործընկերության հանգրվան։ Մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ հոբելյանական համաժողովը, որը միավորել է երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Այս կարևոր իրադարձությանը մասնակցելու նպատակով Գորիս են ժամանել հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։
Համաժողովը հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի քննարկման և ապագա համագործակցության նոր ուղիների բացահայտման համար։