Հայտնի են ԱրմՌոբոտիքս 2025-ի հաղթողները։
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը առաջին պատվավոր տեղում է։👏~~~~~~~~~~~
Ավարտվեց ԱրմՌոբոտիքս 2025-ը՝ ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնությունը։
Ավագ անվանակարգ
🥇 1-ին տեղ՝ Գորիսի N2 հիմնական դպրոց
🥈 2-րդ տեղ՝ Դվինի միջնակարգ դպրոց
🥉 3-րդ տեղ՝ Իջևանի N5 հիմնական դպրոց
Առաջնության այս տարվա թեման էր «Լոգիստիկան ժամանակակից քաղաքում»։ Նախապես ծրագրավորված ռոբոտները պետք է տեսնեին ու հավաստանշեին գունավոր խորանարդները, որոշակի երթուղիներով տեղափոխեին դրանք և բեռնաթափեին համապատասխան գույնի կոնտեյների մեջ։ Միավորները տրվում էին հանձնարարության կատարման ճշգրտության և արագության համար։
ԱրմՌոբոտիքսի մարզային փուլերին այս տարի մասնակցեց 172 թիմ Հայաստանի բոլոր անկյուններից։ Հանրապետական փուլ դուրս եկավ այդ թիմերից 30-ը։
ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն ու խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։
🤝 Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։
Այս տարի՝ արդեն 17-րդ անգամ։
Խմբակի ղեկավար՝ Հրայր Առուստամյան