ԳԲՊՔ֊ի ուսանողները կարտոֆիլի բերքահավաքին․ լուսանկարներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🥔 Փորձի փոխանակում՝ կարտոֆիլի դաշտում

🌱 ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի «Ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտության աշկերտները փորձի փոխանակման այց կատարեցին Լոռի՝ միանալով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի նույն մասնագիտության աշկերտներին։

🚜 Քանի որ Սյունիքում նման ծավալի կարտոֆիլի դաշտեր գրեթե չկան, այցը Գորիսի աշկերտների համար հնարավորություն էր ծանոթանալու դաշտավարության կազմակերպմանը հենց իրական աշխատանքային միջավայրում՝ բերքահավաքի շրջանում։

🥔 Ստեփանավանի քոլեջի հետ համագործակցող ֆերմերները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով կարտոֆիլի տարբեր սորտերը, դրանց ընտրության, մշակության և բերքահավաքի առանձնահատկությունները։

👨‍🌾 Աշկերտները նաև ծանոթացան մի սորտի, որն առաջին անգամ տարիներ առաջ Վլադիկավկազից է բերվել, և որի բերքահավաքն այս տարի այստեղ առաջին անգամ է իրականացվում։ Իսկ հետո՝ ամենահետաքրքիր մասը․ խոսելու փոխարեն՝ գործի անցանք։

💪 Երկու քոլեջների աշկերտները միացան բերքահավաքին՝ օգնելով Լոռու մարզի մեր մասնավոր հատվածի գործընկերներին՝ աշխատանքը դարձնելով ավելի աշխույժ և ուրախ։ 😊

🌱👩‍🌾👨‍🌾 Այսպիսով, փորձի փոխանակման օրը վերածվեց իրական թիմային աշխատանքի՝ նոր գիտելիքներով, գործնական հմտություններով և, իհարկե, միասին հավաքած բերքով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել