Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։

Այս առումով արհեստածին Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։

Հետևաբար, Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել։

Այս առումով թշնամու զսպման շատ արդյունավետ գործիքակազմ կարող է դառնալ բոլոր ուղղություններով այնպիսի ներհայաստանյան պատրաստությունը, որի պայմաններում Հայաստանի վրա հարձակման դեպքում Բաքվի բարբարոսական վարչախումբը աներկբայորեն բախվելու է հենց լայնածավալ և անկանխատեսելի ելքով պատերազմի, ինչի ցանկությունը իրականում չունեն ո՛չ արհեստածին Ադրբեջանի հասարակությունը, ո՛չ էլ Բաքվի բռնապետն անձամբ»:

© Իրանագետ Վարդան Ոսկանյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել