Դիտումների քանակը` 7
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ «ԱՐՄԱԹ»-ՈՒՄ
Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը հրավիրում է դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ծանոթանալու աշխատանոցի հնարավորություններին։
Բաց դռների ընթացքում հնարավորություն կունենաք՝
ծանոթանալ ուսուցանվող ծրագրերին,
տեսնել ռոբոտաշինության նախագծերը,
տեսնել 3D մոդելավորման և տպագրության հնարավորությունները,
տեղեկանալ «Արմաթ» աշխատանոցների ընդունելության և ուսուցման գործընթացի մասին
Օրը՝ 15.09.2026
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
Տեխնոլոգիան սովորելու լավագույն ճանապարհը այն ստեղծելն է: Սպասում ենք բոլորին: