Ս.թ. ապրիլի 13-ին (կիրակի օրը) «Լեռնցի» արշավական ակումբը հրավիրում է բոլոր արշավասերներին միասին բացահայտելու պատմական Հին Հարժիսի հրաշքները։
Հին Հարժիսը (Հարժիք) Սյունյաց աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է և հարուստ է բազմաթիվ պատմական հուշարձաններով։ Գտնվում է Գորիս-Երևան ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրից հարավ՝ 8 կմ հեռավորության վրա` Հարժիսի կիրճում, որը Որոտանի կիրճի տվյալ հատվածն է։
Միասին կանցնենք ոլորապտույտ ճանապարհներով, կծանոթանանք պատմությանը, կառույցներին, հուշարձաններին, կվայելենք Որոտանի կիրճի հզոր տեսարանները։
Կտեսնենք
Կոտրած քարավանատունը
Հեթանոսական կուռքերի հավաքածուն
Մարդադեմ վիշապաքարը
Սուրբ Մինաս եկեղեցին
Պառավ խաչը
Ալան թագավորի դամբարան-եկեղեցի
Միջնադարյան կամուրջը Որոտանի գետի վրա
Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 14 կմ
Վերադարձը` ժամը 16³⁰-17⁰⁰
Մանակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ
Հարմարավետ, շարժումները չկաշկանդող հագուստ
Ամուր, չսահող տակացուներով կոշիկներ
Արշևապաշտպան գլխարկ և քսուք
Սննդի և ջրի պաշար (թեյ կամ սուրճ թերմոսով ըստ ցանկության)
Ձեռնափայտեր (առկայության դեպքում)
Բարձր տրամադրություն և դժվարությունները հաղթահարելու պատրաստակամություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արշավին կարող են մասնակցել միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ:
Մասնակցության արժեքը` 5.000 դր., ներառում է
Ուղևորափոխադրումը
Գորիս-գյուղ Հարժիս-Գորիս երթուղով
Փորձառու լեռնային գիդ-ուղեկցորդի ծառայությունը:
Արշավին գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 12, ժամը 14⁰⁰: Գրանցված մասնակից(ներ)ը վերջնաժամկետից հետո արշավից հրաժարվելու դեպքում պարտավորվում է(են) վճարել արշավի գումարն ամբողջությամբ։
Հանդիպում ենք ապրիլի 13-ին, ժամը 08⁰⁰-ին Գորիսի հրապարակում` Գրիգոր Տաթևացու արձանի դիմաց։
Արշավն իրականացնելու համար խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 4 մասնակցից։
Գրանցվելու և այլ հարցերի համար գրեք մեզ կամ զանգահարեք
+374 94 984671 @highlander_photo/Միքայել
Հարգանքով` «Լեռնցի» արշավական ակումբ