Դիտումների քանակը` 24
Բարձրավանում բացվել է երեխաների զարգացման նորոգված և կահավորված կենտրոն
Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրում ավարտվել են վարչական շենքի մասնակի նորոգման աշխատանքները, որի շրջանակներում հիմնովին վերափոխվել և կահավորվել է երեխաների զարգացման կենտրոնը։
Ծրագրի արդյունքում ստեղծվել են հարմարավետ և լուսավոր սենյակներ, որոնք նախատեսված են բնակավայրի երեխաների համար։
Կենտրոնն ապահովված է անհրաժեշտ գույքով և զարգացնող խաղերով՝ նպատակ ունենալով խթանել երեխաների կրթական ու սոցիալական հմտությունների զարգացումը հենց իրենց բնակավայրում։
Այս կարևոր նախաձեռնությունն իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) և «Մարդը կարիքի մեջ» (People in Need) միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։