Բաղակաց Կրթական Կենտրոնը մեկնարկում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեամբ ընդունելութիւն 2025-2026 ուս. տարուայ համար:
2023-24 թթ. ուս. տարուց մենք արդէն հանդէս ենք գալիս որպէս առանձին կրթական հաստատութիւն։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ լիցենզիայի շրջանակում 2025-26 ուս. տարուայ ընդունելութեան համար տեղերը խիստ սահմանափակ են։
«Բաղակաց Կրթական Կենտրոն» կարող են ընդունուել 9-րդ դասարանն աւարտած աշակերտները:
Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» (Systems Theory) մասնագիտութեամբ քառամեայ ուսումնական ծրագիր:
Ուսումնառութեան ընթացքում ուսանողները ստանում են կրթութիւն համակարգաբան (Systems Engineer, Systemologist) մասնագիտութեամբ՝ տնտեսական, քաղ․ իրաւական եւ կրթամշակութային ոլորտներում։
Ուսումնառութեան 1-ին տարին նուիրուած է ընդհանուր նշանակութեան՝ ազատ արուեստների (Liberal Arts) դասընթացին․ ուսանողները հայթհայթում եւ սեփական ձեռքով պատրաստում են անհրաժեշտ պարագաները, ուսումնասիրում են աշխարհի եւ քաղաքակրթութեան պատմութիւնը, այցելում եւ կազմակերպում են ցուցահանդէսներ, ներկաեացումներ, համերգներ, հողագործական եւ շինարարական աշխատանք, ճամփորդում են։
Ուսման 2-րդ տարուանից նախատեսուում է աշխատանքային ուսնակութիւն տարբեր ընկերութիւններում:
Առաջին երկու տարիները ներառում են հանրակրթական աւագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը, ինչպէս նաեւ ազգային պար, երգ, վայելչագրութիւն, դասական հայերէն՝ գրաբար, ծրագրաւորման հիմունքներ։
Յաջորդ տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթութիւն, որն իրականացուում է նախագծահեն ուսուցման կերպով:
Ուսումնառութեան ընթացքում ուսանողները մասնակցում են ռազմամարզական հաւաքների եւ ստանում նախնական զինուորական պատրաստութեան հմտութիւններ եւ գիտելիքներ։
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մրցոյթներ յաղթած սաների համար ընդունելութիւնը կը գործի յատուկ պայմաններով։
Լրացուցիչ տեղեկութիւնների եւ գրանցման համար անհրաժեշտ է
զանգահարել 093 81 40 71 հեռախաւսահամարով կամ գրել իրենց Ֆեյսբուքեան էջին։