«Բակունցի ոտնահետքերով»․ բացահայտելով Խուռուփի ձորի գաղտնիքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
«Բակունցի ոտնահետքերով»․ բացահայտելով Խուռուփի ձորի գաղտնիքները

«Բակունցի ոտնահետքերով»․ դեպի Խուռուփի ձոր

«Բակունցի ոտնահետքերով» մշակութային նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ հերթական ճանաչողական արշավը։ Այս անգամ մասնակիցների նպատակակետը Խուռուփի ձորն էր՝ Ակսել Բակունցի հիշատակած այն խորհրդավոր վայրերից մեկը, որը թաքնված է գորիսեցիներին քաջածանոթ Լաստի խութի հարավային լանջին։

Թեև Լաստի խութը շատերի համար հայտնի ու հարազատ բնապատկեր է, Խուռուփի ձորի ճշգրիտ տեղադրությունը քչերին է հայտնի։ Արշավի նպատակն էր բացահայտել Բակունցի գրական աշխարհին առնչվող այս անկյունը, քայլել գրողի հիշատակած վայրերով և ևս մեկ անգամ արժևորել հայրենի բնաշխարհի պատմամշակութային ու գրական ժառանգությունը։

Նախաձեռնությանը մասնակցեցին Սյունիքի գրողների միության նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյանը և այլ մտավորականներ, որոնց համար այս քայլարշավը ոչ միայն բնության գրկում ճանապարհորդություն էր, այլև յուրօրինակ հանդիպում Բակունցի գրական ժառանգության, նրա ապրած ու նկարագրած աշխարհի հետ։

«Բակունցի ոտնահետքերով» նախաձեռնությունը շարունակվում է՝ նորովի բացահայտելով գրողի ստեղծագործություններում անմահացած վայրերը, հանրահռչակելով բակունցյան բնաշխարհը և արթնացնելով հետաքրքրությունը մեր հայրենիքի դեռևս ոչ բոլորին հայտնի գանձերի հանդեպ։

Քայլել Բակունցի հետքերով՝ նշանակում է ճանաչել հայրենիքը նրա աչքերով, լսել նրա բնաշխարհի լռությունը և բացահայտել այն հոգևոր ու գրական գանձերը, որոնք դեռ սպասում են իրենց բացահայտողին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել