Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին 1938-ին ձերբակալեցին և գնդակահարեցին նաև Արցախի հարցում ազգային դիրքորոշում ունենալու համար
Հատված նրա հարցաքննության արձանագրությունից.
«Հարց. –Տվեք ցուցմունքներ ձեր ազգայնամոլական արտահայտությունների մասին:
Պատ. –Հայաստանի հարցում մենք միաբանության բոլոր անդամներս այն կարծիքին էինք, որ Հայաստանի սահմանները չափազանց սեղմված են: Խոսում էինք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ունի մոտ 150 հազար բնակիչ, բայց այնտեղ Ավտոնոմ մարզ է, այն էլ Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ Նախիջևանի երկրամասը համարվում է Ավտոնոմ Հանրապետություն, ունի իր ԿԳՆ-ն, ժողկոմիսարիատը, երբ նրանց բնակչությունը մոտ 100 հազար է: Մենք գտնում ենք, որ լավ կլիներ Խորհրդային Հայաստանին միացնեին Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանի երկրամասը և Ախալցխան»:
(Մանուկյան Ա., «Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/», Երևան, 1997):