Աֆրիկան իրական չափերով․ ՄԱԿ֊ը հաստատեց նոր քարտեզը․ ԱՄՆ֊ն դեմ էր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է աշխարհի քարտեզի բարեփոխված տարբերակը՝ ավելի իրատեսական մասշտաբներով։ Համապատասխան բանաձևին աջակցել են 164 պետություններ, ԱՄՆ-ը քվեարկել է դեմ, վեց երկիր ձեռնպահ են մնացել։ Այսուհետ օգտագործվելու են Equal Earth աշխարհի քարտեզները, որոնք ավելի ճշգրիտ են արտացոլում մայրցամաքների փաստացի չափերը, ընդ որում՝ Աֆրիկան դրա վրա ավելի մեծ է երևում, իսկ Միացյալ Նահանգները չափերով փոքրացված են։

Այս քարտեզը կոչված է փոխարինելու այսպես կոչված Մերկատորի քարտեզին, որը սկիզբ է առնում Ֆլանդրիայում 1512 թվականին ծնված քարտեզագիր Գերարդուս Մերկատորից։ Մերկատորի քարտեզը մշակվել էր ծովային նավագնացության համար և արհեստականորեն մեծացնում էր բարձր լայնություններում գտնվող տարածքները։ Նախկին քարտեզները ներկայացնում են մեր մոլորակի աղավաղված պատկերը և ամրապնդում են սերնդեսերունդ փոխանցվող կեղծ պատկերացումները։ Այդ քարտեզներում համեմատականորեն ճիշտ են ներկայացված այն տարածքները, որոնք մոտ են հասարակածին: Սրան հակառակ՝ ինչքան հյուսիս կամ հարավ է ընկած տարածքը, այնքան պատկերն աղավաղվում է: Օրինակ՝ դրանցում Գրելանդիան մոտավորապես հավասար է Աֆրիկային, այն դեպքում, երբ իրականում մոտ 14 անգամ փոքր է նրանից:

Equal Earth տիպի քարտեզը ստեղծվել է 2018 թվականին մի խումբ աշխարհագրագետների կողմից՝ երաշխավորելու համար, որ մայրցամաքների պատկերումը հնարավորինս ճշգրիտ համապատասխանի դրանց իրական չափերին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել