Արցախցի ընտանիքների համար տնկիների բաշխումը՝ պատմությամբ հանդերձ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Եկեք մի բան պատմեմ, համ էլ հայտարարություն անեմ.

Քառասունչորսօրյա պատերազմից հետո պապան զանգումա ինձ.

-Արի 1000 տնկի տար ու բաժանի պատերազմից տուժված ընտանիքներին:

Դե, խելոք ասում եմ լավ, ի՞նչ պիտի ասեմ էլ:

Դեռ չկար Արագյուղի կենտրոնը, որ էստեղից բաժանեի, իսկ գործը պետքա արվեր գրագետ:

Կապվում եմ Ապագա հիմնադրամ /ի այդ ժամանակվա տնօրեն Татев Айрумянի հետ և առաջարկում համատեղ անենք: Տաթևը մի քանի օր ժամանակա ուզում պլանավորման համար, տալիս եմ տնկիների ցանկը:

Հաջորդ օրը պապան զանգումա էլի.

-Ի՞նչ եղավ տանելդ, գարունա, մի օրն էլ կարևորա տնկիի համար:

-Զբաղվում ենք:

-Արագացրե´ք:

Երկու օր սպասումա ու զանգում.

-Ինչի՞ չես գալիս տանես տնկիները, չես հասկանու՞մ, որ չի կարելի երկար պահել:

Ու թեթև քֆրտումա:

Հաջորդ օրն արդեն սաղ պլանավորումն արված է, ընտանիքները` ընտրված:

Առավոտ զանգում եմ պապային.

-Կեսօրից հետո բեռնատարը էդտեղ կլինի, թող բարձեն, ճանապարհեն, որ վաղը սկսելու ենք բաժանելը:

Պապան ջղայնացած պատասխանումա.

-Չեմ նստելու տեսնեմ երբ ես գալիս, բողբոջներն էլ բացվի, ուղարկել եմ Արցախ, տնկի չկա էլ:

Դրանից մի քանի օր առաջ 1000 տնկիա ուղարկած լինում Արցախ, զանգում ասում են մեզ հասավ, մեզ չհասավ, պապան էլ ասումա կուղարկեմ, բոլորիդ կհասնի:

Կոնկրետ կրակի մեջ եմ ընկնում. ունեմ ընդամենը մի օր` 1000 տնկի հավաքելու համար, էն էլ հստակ ցուցակ կա, ժողովրդի հետ էլ պայմանավորվածա սաղ:

Էլ շատ գլուխներդ չտանեմ:

Ծանոթ մեծ տնկարաններից կեսը հավաքում եմ, մյուս կեսն էլ մի ձև Նարեկ գյուղից` ցուցակով տնետուն ընկած:

Ու ես ինքս պետքա անեմ դա, որպեսզի որակը լավը լինի:

Երկու բանա տպավորվել ամենաշատը.

Առաջինը, որ գյուղացիք հարցնում էին. «Էս բա ինչի՞ ես առնում, ձեր տնկարանում չկա՞», դե ճանաչում էին:

Երկրորդը, որ հասանք տեղ, Տաթևը հարցրեց. «Լա՞վ գնացիք, եկաք», դե գիտի Գորիսից եմ եկել)))

Սիրելի ընկերներ, նամակների այնպիսի քանակ ենք ստացել (ու սպասում էի), որ երեկ գիշերվանից գրանցումները ամբողջությամբ լրացան:

Մերժել եմ վաճառքի բոլոր առաջարկները, որ ձեր 2000-ը անգամ մի հատիկով չպակասի:

Կներեք, որ էս փուլում էլ չեմ կարող ավել տրամադրել, կամ էլ պետքա ես ուրիշ տեղից առնեմ)))

Բայց առաջարկ ունեմ.

Շարունակեք գրել, թող բազա հավաքվի, գուցե ուրիշ արտադրողի կամ օգնության ցանկություն հայտնող ինչ-որ կազմակերպության փոխանցեմ կամ կտրամադրեմ էլի մեր տնկարանից, բայց հաջորդ տարի)))

Առայժմ, վաղվա բաժանման համար լրացուցիչ կգրեմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել