Արցախը հայ ժողովրդի հուսալի պաշտպանության՝ գոյատեւեման կենսական օղակներից՝ աղբյուրներից մեկն է․ Մալիկ Թելունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Արցախ
Արցախը հայ ժողովրդի, հատկապես այս փոքրիկ հանրապետության հուսալի պաշտպանության՝ գոյատևման կենսական օղակներից՝ աղբյուրներից մեկն էր, մեր ժողովրդի պատմական հայրենիքի ամբողջացման հույսի միակ իրական աղբյուրը:
Արցախը կորցնելուց հետո ինչպիսի «բարենորոգումներ», շինարարություններ, ասֆալտապատումներ և այլն, էլ որ կատարվեն, նվազագույն չափով անգամ չի փոխհատուցում այդ կորուստը: Մենք կկորցնենք նաև եղած այս փոքրիկ հողակտորը (ՀՀ-ը), եթե հենց այսօրվանից չմտածենք Արցախն ու Նախիջևանը ետ բերելու մասին:
Արցախ-ղարաբաղյան շարժման կամ այդ կարգախոսով շղարշղված իշխանության եկան Լևոնը, Ռոբերտը, Սերժը և վերածնված ՀՀՇ-ի վերջին ներկայացուցիչ (տա Աստված, որ վերջինը լինի…) Նիկոլը… Իսկ թե Արցախը կորցնելուց (հանձնելուց, ծախելուց և այլն) հետո նրանք ինչո՞ւ ինքնասպանություն չգործեցին, առավել քան տարօրինակ է…
Տարօրինակ ու անպատվաբեր է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ազատագրական շարժման առաջնորդների թուրքական գերության մեջ հայտնվելը… Հետաքրքիր է՝ նրանք Բաքվում ի՞նչ ցուցմունքներ են տալիս…
Զարմանալի է նաև այս և պարզաբանում պահանջող մի շարք հարցերով մեր պատմաբանների այսօրվա լռությունը…
Ես ուզում եմ հիշեցնել ռուս մեծ մտավորական Սերգեյ Գորոդեցկու (1884-1967) խոսքը Արցախի կենսական նշանակության մասին. «Միաձույլ լինելով ազգագրորեն, տնտեսապես և լեզվական տեսակետից՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան պատվարը: Այդպիսին է եղել անցյալում, այդպիսին է այժմ և այդպիսին կմնա հավերժորեն, քանի որ Հայաստանի սիրտը՝ դաշտն Արարատյան, անհնար է պաշտպանել առանց տերը լինելու Ղարաբաղի»:
Ցավոք, կեղծ կարգախոսներով ժողովրդին խաբելով՝ իշխանության եկած փողոցային բախտախնդիրները ծախեցին Արցախ-Ղարաբաղը՝ մերկացնելով ՀՀ արևելյան սահմանը…
Ոչ ոք խաղաղությանը դեմ չէ՝ այն պատերազմից լավ է. բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար Հայաստանի գոյությունն անընդունելի է, իսկ «խաղաղության» պայմանագիրը թուղթ է, որը միշտ էլ կարելի է պատռել… Երկիրը կարող է առավել կամ պակաս չափով հուսալիորեն գոյատևել միայն սեփական հզոր դիմակայուն ուժեր՝ առաջին հերթին ռազմական՝ ընդհուպ մինչև միջուկային և գերհզոր այլ զենքերի (թկուզ և մի քանի հատ) ստեղծման շնորհիվ… Այսօրվա՝ այս վիճակով, խարխլված նիկոլյան Հայաստանը սարափելի ուժով մի պայթուցիկ է մեր ապագա սերունդների տակ դրված…
Ադրբեջանցիների համար դելիմիտացիան ու դեմարկացիան ավարտված է, այնպես որ հանկարծ չմտածեք, թե ՀՀ-ից զավթած 200 կմ2 տարածքը նրանք կվերադարձնեն, եթե նոր տարածքներ չզավթեն, պետք է փառք տալ Աստծուն այս վիճակի համար…
Ամոթ է՝ «մեր ղեկավարներն» ամաչում են նույնիսկ ինքնորոշման իրավունք, Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառերն արտասանել այն դեպքում, երբ Արցախի հայությունն իր ժողովրդի հանրաքվեով արտահայտված կամքով միջազգային իրավունքին լիովին համապատասխան է հռչակել իր անկախությունը… Անտեսելով այդ փաստը, նաև Ադրբեջանի արցախահայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը՝ խոսել խաղաղության ինչ-որ պայմանագրի մասին ցեղասպան պետության հետ՝ սրբապղծություն է՝ դավաճանություն հայ ժողովրդի ազգային-պատմական շահերի, մեր նախնիների, ներկա և ապագա սերունդների նկատմամբ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել