ԱՐՑԱԽԸ կորցրեցի՞ք, թե՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ձեզ համար ի՞նչ տարբերություն․ Դավիթ Ամալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հումորն իմ ապրելակերպն ա, ես անհումոր մարդկանց համարում եմ մտավոր կարողություններից ինչ֊որ չափով զուրկ։ Առհասարակ, կյանքն ինձ համար հումոր ա, ծնունդից մահ, արցունքից ծիծաղ, գիշերվանից լուսաբաց, տաքից սառը, տղամարդուց կին, ահելից ջահել, սիրուց ատելություն և,ի վերջո, երկնքից երկիր…

Բայց կան ծիծաղելի երևույթներ, որոնք ավելորդ լրջացնում են կյանքը, և երբեմն դառնում են ողբերգությունների առիթ, օրինակ` ինչպես ա կապիկը նստում ինքնաթիռի ղեկին, կամ ոչխարը ինչպես կարողա դառնալ զինվորական և պաշտպանել իր ոչխարուհուն կամ 40֊50 տարեկան մարդը ինչպես կարողա տրամաբանորեն մնալ մանկապարտեզի սանի մշակութային ու մարդկային շառավղի մեջ…

Հիմա ես գրեթե խենթացած և ողբերգորեն ուզում եմ բարձր հռհռալ` ՄԱՇՏՈՑ, ՇՆՈՐՀԱԼԻ, ՆԱՐԵԿԱՑԻ, ԿՈՄԻՏԱՍ, ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԹՈւՄԱՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ, ՎԱԶԳԵՆ, ՄՈՆԹԵ տված ազգի գոյությունը պաշտպանող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ մերօրյա ղեկավարին և իր պաշտողներին տեսնելիս…

Լավ. ենթադրենք զոհերը 5000 չեն, այլ օրինակ` 4999 կամ 3021. ձեզ համար ի՞նչ տարբերություն։ Հուսով եմ` նորմալ գենետիկ Հայի համար ոչ մի տարբերություն չկա, որովհետև դրանցից ամեն մեկը մերն են։

ԱՐՑԱԽԸ կորցրեցի՞ք, թե՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ձեզ համար ի՞նչ տարբերություն, էդ էն ԱՐՑԱԽԸ չէ՞ր, որ ՀԱՅԱՍՏԱՆ էր և վերջ, երկուսն էլ ձեզ խորթ են, բայց գենետիկ Հայը նույն ցավն ա կրում իր մեջ…

«ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈւՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ամոթալի էջերից էր և մենք փակեցինք»

էսպես ասողներդ և մտածողներդ հիշեք, որ ամեն մարդ չի սիրուց ծնվել, եղել են նաև բռնաբարության դեպքեր, որոնցից առաջացածները մի ամբողջ կյանք մուռ են պահում սիրո ծնունդների հանդեպ… բա դրանք ո՞նց կհասկանան ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈւՄՆ ինչ էր, ինչ չկրկնվող ազգային զարթոնք կար, ինչքան արվեստ ու սեր կար, էդ ժամանակվա պայքարողները երբեք չէին մտածում, որ իշխանավորները հարուստ են, իրենք աղքատ, որովհետև էդ պայքարողի աչքերում իրական անկախ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ երազ կար, որն էլ նախկին <<թաղած>>))) իշխանությունները իրականացրին…

Ուզում եմ շատ արագ ընդհատել, որ համ չերկարացնեմ, թեպետ արդեն երկար էր, համ էլ, եթե թվարկեմ ողբերգահռհռոցիս մնացած առիթները, գիրս կմնա անավարտ…

Հգ.

Ոչխարապաշտ <<ֆեյք>>ե՜ր, ձեր քֆուրներից հագուստներ ենք կարել տալիս, ինչ֊որ ժամանակ հետո անպայման մեծ սիրով ձեզ ենք հագցնելու…

Անուշ ըլնի…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել